ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Իրկուտսկի մարզում՝ տայգայի տարածքում, կոշտ վայրէջք է կատարել L-410 ուղևորատար ինքնաթիռը, որի մեջ եղել է 16 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինքնաթիռն այրվել է. նախնական տեղեկություններով՝ կան ողջ մնացած մարդիկ։
Ուղևորներից մեկը կարողացել է զանգահարել հարազատներին։
Դեպլի վայր է թռել Մի-8 ուղղաթիռ՝ որոնողա-փրկարարական աշախատանքների համար։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բոլոր ուղևորները ողջ են. նրանցից միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր։ Ինքնաթիռում հրդեհ չի բռնկվել, սակայն ուղևորները չեն կարողանում դուրս գալ օդանավից։