Հայաստանի երեք մարզում անձրև կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևները կուղեկցվեն ամպրոպով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Սեպտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակի համաձայն` այսօր անձրև կգա Գեղարքունիքում Լոռիում և Տավուշում։
Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Լոռիում` +19-ից +24, ամենաբարձրը` Սյունիքում` +28-ից +33։
Եղանակի կանխատեսում
Երևանում սեպտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերի կտատանվի +28-ից +30-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +15-ից +17։
Պետական պաշտոնյաները ևս չեն կարող մուտք գործել աշխատավայր, եթե չպահպանեն կանոնը. Ավանեսյան