Երևի թե հայաստանյան անցած շաբաթը 44-օրյա պատերազմից հետո այն հազվադեպներից էր, երբ ակնառու քաղաքական ոչ մի իրադարձություն տեղի չունեցավ՝ չհաշված ՏԻՄ ընտրությունների հետ կապված մի քանի հայտարարություն։ Այս շաբաթ մեզ ամենաշատը հետաքրքրում էր ֆուտբոլը և մշակույթը․ վաղուց մոռացված հանգիստ առօրյա։
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հյուրընկալեց Լիխտեշնտեյնի հավաքականին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղն ավարտվեց, ինչպես կնկարագրի հետո հայ ֆուտբոլասերների մեծամասնությունը, «ցավալի ոչ-ոքի»-ով՝ 1:1։ Դե բա էլ ինչպե՞ս, եթե մերոնք մի քանի տասնյակ լավ հարվածների հեղինակներ դարձան, բայց միայն մեկն ավարտվեց գոլով՝ «հայրենիք» վերադարձած, մեր սիրելի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմից։ Իսկ հակառակորդ թիմն էլ իր միակ գոլը խփեց 80-րդ րոպեին։
Հաջորդ հիշվող իրադարձությունը Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան էր։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին և պատմում են Համիդյան ջարդերի մասին։ Կիզակետում է Կոմիտասի ու նրա մտերիմ ընկերների կյանքը, որոնց համար ճակատագիրը դաժան փորձություն է նախատեսել։ Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադևոսյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան-Պիեր Նշանյանն ու այլք:
Ցավոք, եթե քաղաքական գործիչներից խուսափել մեր ֆոտոշարքում հաջողվեց, պատերազմից՝ ոչ։
Եռաբլուրում սկսել է շիրմաքարերի՝ միմյանց նման կառուցելու գործընթացը, հետևաբար հանվում են արդեն տեղադրվածները։ Ծնողների մի մասն ու Եռաբլուրի ճարտարապետը համաձայն չեն նոր լուծումներին։ ՊՆ-ից սակատան հավաստիացնում են՝ ամեն տիչ պատշաճ կարվի։
Իսկ շաբաթվա սկզբի ամենահիշարժան իրադարձությունը 2 հայ գերիների վերադարձն էր հայրենիք, այդ մասին Sputnik Արմենիան առանձին լուսանկարների շարք ունի։