Ինչպես մեղմել ատամի ցավը, մինչև բժիշկին դիմելը. պայքարի առաջնային միջոցներ

Երբեմն ատամի ցավին պարզապես անհնար է դիմանալ։ Մինչև խնդրի վերջնական լուծումը կան տարածված միջոցներ ցավից ժամանակավորապես ազատվելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ատամի ցավը ոչ միայն անտանելի է և պահանջում է մասնագետի միջամտություն, այլ նաև կարող է վկայել բավական լուրջ առողջական խնդիրների մասին, որոնք անտեսելը վտանգավոր է:
Սակայն լինում են դեպքեր, երբ բժշկին դիմելու հնարավորությունն այդ պահին չկա, իսկ ցավից հարկավոր է հնարավորինս արագ ազատվել։ The Health Site պարբերականը ներկայացնում է առաջին բուժօգնության միջոցներ, որոնք մինչ մասնագետին դիմելը որոշ ժամանակով կմեղմեն սաստիկ ցավը:
Բժիշկներն ասել են` ինչպես կարելի է քայլելու միջոցով խուսափել վաղաժամ մահից

Ցավազրկող դեղամիջոցներ

Ցավազրկող դեղամիջոցները որոշ դեպքերում բավական արդյունավետ են լինում, ուստի սաստիկ ցավը մեղմելու համար կարելի է առաջին հերթին նման որևէ դեղամիջոց ընդունել: Արդյունավետ կարող է լինել պարացետամոլը, սակայն ցանկալի է օգտագործել դիկլոֆենակ պարունակող դեղամիջոցները, որոնք շատ ավելի արդյունավետ են ատամի ցավի դեմ պայքարում:

Մեխակի յուղ

Ատամի ցավի դեմ արդյունավետ բնական միջոց է մեխակի յուղը, ուստի ցավը մեղմելու համար կարելի է նաև մեխակի յուղով թրջված բամբակ դնել ախտահարված ատամին: Այս միջոցն անչափ արդյունավետ է անգամ իմաստության ատամի ցավի դեպքում:

Սառույցով կոմպրես

Դեմքի կամ ատամների տրավմաների, այտուցների կամ արյունահոսությունների դեպքում անչափ արդյունավետ են սառույցով կոմպրեսները։ Դրանք ոչ միայն մեղմում են ցավը, այլև նվազեցնում են բորբոքումների մակարդակը:

Աղաջրով ողողումներ 

Աղաջրով ողողումները նման դեպերում տեղին են: Պարզապես հարկավոր է աղը լուծել գոլ ջրի մեջ ու կիրառել ողողումների համար:
Ինչպես իջեցնել ջերմությունն ու չվնասել օրգանիզմին. խորհուրդներ բժիշկից

Ատամները մաքրելու համար նախատեսված թել 

Շատ հաճախ ատամի ցավը պայմանավորված է լինում ատամների միջև սննդի մնացորդների կուտակմամբ, իսկ դրանցից ազատվելու լավագույն միջոցները հատուկ սարքերի կամ հասարակ ատամի թելի գործածությունն է: