Զորավարժության ժամանակ ռուս դեսանտայինները գիշերային վայրէջք են կատարել. բացառիկ կադրեր

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի պատմության մեջ առաջին անգամ դեսանտային ստորաբաժանումները տեխնիկան ու անձնակազմը իջեցրել են ինֆրակարմիր սարքերի կիրառմամբ:
Sputnik
600 մարդու և 9 միավոր տեխնիկայի տեղափոխումն իրականացվել է Իլ-76ՄԴ ինքնաթիռներով՝ բարդ եղանակային պայմաններում մինչև 1 կիլոմետր բարձրությունից:
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Վայրէջքի ժամանակ դեսանտայինները գրավել են պայմանական հակառակորդի օդակայանը՝ միավորման գլխավոր ուժերի իջեցումն ապահովելու նպատակով, իսկ այնուհետև 100-կիլոմետրանոց երթ են կատարել «Ստրուգի Կրասնիե» զորավարժարան, որտեղ պետք է մշակեն շահավետ սահմանի գրավման, հակառակորդի նոր հայտնաբերված օբյեկտների ոչնչացման, մանևրային պաշտպանության վարման ու պետական սահմանի տեղամասի պահպանման ու դեսանտագրոհային գործողություններ:
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
«Արևմուտք-2021» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 10-16-ը Բալթիկ ծովի տարածքում, Ռուսաստանի տարածքում գտնվող ինը օբյեկտում ու բելառուսական բանակի հինգ զորավարժարանում:
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար