Փարիզում բողոքի մասնակիցները հարձակվել են ոստիկանության վրա

Ֆրանսիայի մայրաքաղաքում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառել։
Sputnik
Այսօր Փարիզում «սանիտարական անցագրերի» դեմ բողոքի ակցիայի մասնակիցները շշեր ու ճայթուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։
Արդեն 9 շաբաթ անընդմեջ մարդիկ փողոց են դուրս գալիս` բողոքելով իշխանության գործողություններից։
Հուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ երկրում նոր սահմանափակումներ են գործելու կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։
ԱՄՆ-ում պետական ծառայողները պետք է պարտադիր պատվաստվեն Covid–19-ի դեմ
Օգոստոսի սկզբից «սանիտարական անցագրերը» պարտադիր դարձան սրճարաններ, ռեստորաններ, խոշոր առևտրի կենտրոններ այցելելու, ինչպես նաև ինքնաթիռով ու գնացքով ճանապարհորդելու համար: Այդ փաստաթղթում պետք է նշված լինի, որ անձը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ կամ կորոնավիրուսային վարակի թեստի պատասխանը բացասական է։
Պետական պաշտոնյաները ևս չեն կարող մուտք գործել աշխատավայր, եթե չպահպանեն կանոնը. Ավանեսյան