Հայաստանի առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է լինելու. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` սեպտեմբերի 11-ին, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր կլինի +30...+32, երեկոյան` +26...+28 աստիճան։
«Երբ հեռանում են նման մարդիկ...». ինչպես Մոսկվայում հրաժեշտ տվեցին հերոս նախարարին