ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի նարկոլոգիայի գիտագործնական կենտրոնի տնօրեն, բժիշկ Եվգենի Բրյունը վստահեցնում է, որ տղամարդկանց համար ամենավտանգավոր խմիչքը գարեջուրն է: ՌԻԱ Նովոստին գրում է, որ ըստ մասնագետի` գարեջրում կա ֆերմենտ, որը նման է կանացի հորմոններին՝ էստրոգեններին։
Բժիշկը նաև նշել է, որ կանանց դեպքում վնասակար է ցանկացած ալկոհոլ։ Դա պայմանավորված է նրանց օրգանիզմի «կենսաքիմիական» առանձնահատկությամբ (քիչ են այն ֆերմենտները, որոնք օգնում են «մարսել» սպիրտը)։ Փորձագետի խոսքով` կանայք ավելի արագ են ալկոհոլային կախվածության մեջ ընկնում, քան տղամարդիկ։
Նոթինգհեմի համալսարանի մասնագետների հետազոտությունն էլ ցույց է տվել, որ գարեջրի սիրահարներն ավելի հաճախ են տառապում ոսկրահոդաբորբից։