Արոնյանը հաղթեց Մամեդյարովին, բայց պարտվեց «Champions Showdown» մրցաշարի հաղթողին

Մրցաշարին 10 գրոսմայստեր է մասնակցում։ Մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում ընթացող արագ շախմատի «Champions Showdown» մրցաշարում:
Հայաստանի հավաքականն առանց Արոնյանի է մեկնարկել շախմատի առցանց օլիմպիադայում
Վերջին երեք տուրում հայ շախմատիստը 50-տոկոսանոց արդյունք ցույց տվեց՝ հաղթելով ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին, զիջելով հաղթողին՝ ամերիկացի Լենիեր Դոմինգեսին ու ոչ–ոքի խաղալով ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սեմ Շենկլանդի հետ:
Արոնյանը 4 միավորով է 5-րդ տեղը զբաղեցրել։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Սեմ Շենկլանդը, Հիկարու Նակամուրան, Լենյեր Դոմինգեսը, ռուս Պյոտր Սվիդլերը, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը։
Ամենադժվար խաղը Օսմակի հետ էր․ Էլինա Դանիելյանը և մարզիչն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը
Առաջին օրը Արոնյանը պարտվեց Պյոտր Սվիդլևին, հաղթեց Հիկարու Նակամուրային ու ոչ–ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ: Երկրորդ օրը Արոնյանը զիջեց Կասպարովին և ոչ–ոքի խաղաց Ուեսլի Սոյի (ԱՄՆ) և Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար:
«Aimchess US Rapid» մրցաշարն ավարտվեց․ ո՞ր տեղը զբաղեցրեց Լևոն Արոնյանը