«Ալաշկերտը» 2 նորեկ ունի. հայտնի է` ովքեր են նրանք

Ֆուտբոլիստներից մեկը կենտրոնական պաշտպան է, մյուսը` եզրային։ Նորեկներից մեկը ռուս է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Ալաշկերտը» ևս 2 նորեկ ունի։ Տեղեկությունը հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Գագիկ Ծառուկյանը 5-րդ անգամ դարձավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
21-ամյա կենտրոնական պաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Արտյոմ Գյուրջյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, խաղացել է ակումբի երկրորդ թիմում:
Ավտովթարի հետևանքով կոմայի մեջ հայտնված «Շիրակի» ֆուտբոլիստն արձագանքել է հարազատներին
Գյուրջյանը ներկայացրել է Ռուսաստանի Մ-16, Մ-17, Մ-18 և Մ-19 հավաքականները, «Լոկոմոտիվի» կազմում հանդես է եկել UEFA Youth League-ում:
Իսկ փորձառու ռուս եզրային պաշտպան Եվգենի Յատչենկոն հայրենիքում պաշտպանել է «Դինամո», «Ուրալ», «Վոլգար», «Շիննիկ», «Մորդովիա» և «Օլիմպ-Դոլգոպրուդնի» ակումբների գույները:
Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը չեն մասնակցի աշխարհի առաջնությանը