ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանին Ռուսաստանի Դաշնություն է գործուղում։ Համապատասխան որոշումը զետեղված է կառավարության կայքում։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին 2021 թվականի սեպտեմբերի 13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով»,–ասված է որոշման մեջ:

Նշվում է, որ Արայիկ Խզմալյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կկատարվի ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Իսկ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արայիկ Խզմալյանը Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սեպտեմբերի 10-13-ը կգործուղվի Ուկրաինա։
Սինանյանը Կիև է մեկնում «Միասին ուժեղ ենք» միջոցառմանը մասնակցելու, աշխատանքային հանդիպումներ ունենալու, նոր կապեր ստեղծելու և համայնքային հարցեր քննարկելու նպատակով:
Որոշման համաձայն` Սինանյանի գործուղման օրապահիկի ծախսերը կկատարվի ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով։ Իսկ գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսերը հոգում է հրավիրող կողմը: