ՀՀԿ–ն որոշել է վերսկսել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասընթացները

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել է նաև կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀԿ–ն որոշել է վերսկսել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասընթացները։ Այս մասին ասվում է ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ։ 
ՀՀԿ-ն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Նշվում է, որ այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակը, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։
«Հանրապետականը հետևողական է լինելու իր ունեցած փորձը, կապերը, գիտելիքները և հնարավորությունները ազգային օրակարգի առաջնահերթությունների համար ծառայեցնելու գործում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել է նաև կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։
Ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց մտնել ընտրական գործընթացների մեջ. պարզաբանում է Գալուստ Սահակյանը
Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը և հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։
Այլ համայնքներում ՀՀԿ–ն, ըստ հայտարարության, բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։
Հիշեցնենք` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17–ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
ՀՀԿ–ն անթույլատրելի է համարում «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության  գործածումը