Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը կգա Հայաստան

Կառավարության պաշտոնական կայքում որոշում է հրապարակվել պատվիրակության աշխատանքային այցի ընթացքում հանձնարարականների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 13-ից 14-ը աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը համապատասխան որոշում է ստորագրել` արարողակարգերի անցկացման և այցի ծրագրի մասին։
Վարչապետն Արա Խզմալյանին` ՌԴ, Զարեհ Սինանյանին Ուկրաինա է գործուղում. ի՞նչ պիտի անեն նրանք
«Նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի.
2) պատվիրակության անդամներին ապահովել սննդով.
3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում»,–ասված է որոշման մեջ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել պատվո պահակային վաշտի և զինվորական նվագախմբի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի»,–ասված է որոշման մեջ:
Սլովակիան Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել` պահանջելով վերադարձնել գերիներին
Իսկ  ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին: