Տեղումները շուտով կվերադառնան. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnuik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Տեղեկացվում է, որ քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
«Թող գան Արցախ». Մանե Թանդիլյանը վստահեցնում է` լավ հնարավորություններ կան
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Սեպտեմբերի 10-ի ցերեկն ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում` +31, իսկ ամենացածրը կլինի Սյունիքի նախալեռներում` +20 աստիճան։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 10-ի գիշերը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +29...+31 աստիճան։
Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում