Արարողությանը ներկա են եղել մահացած նախարարի ծառայակիցները, պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, դերասաններ ու երգիչներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարմիր վարդեր է դրել և գլուխ խոնարհել ԱԻՆ ղեկավարի դագաղի մոտ։ Այնուհետև նա մոտեցել է նախարարի կնոջն ու որդուն և ցավակցել նրանց։ Որոշ ժամանակ նրանց կողքին նստելուց հետո ՌԴ նախագահը կրկին մոտեցել է դագաղին, գլուխ խոնարհել, խաչակնքվել ու դուրս եկել սգո սրահից։
«Մեծ ողբերգություն է ընտանիքի, գործընկերների համար, մեծ կորուստ` երկրի համար, երբ հեռանում են նման մարդիկ»,- հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողներին է ասել Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
ԱԻՆ ղեկավարին կհուղարկավորեն Սանկտ Պետերբուրգում. այնտեղ են հանգչում նրա ծնողները։
Հիշեցնենք` ԱԻՆ-ի ղեկավար Եվգենի Զինիչևը 55 տարեկան հասակում ողբերգական կերպով մահացել է ծառայողական պարտքը կատարելիս՝ միջգերատեսչական զորավարժությունների ժամանակ փորձելով փրկել ուրիշի կյանքը։
Նա նախարարի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականին, 2020 թվականին նրան բանակի գեներալի կոչում էր շնորհվել: