Բորտուղեկցորդուհիները խոստովանել են՝ ինչու են այդքան ջերմ բարևում յուրաքանչյուր ուղևորի

Երբ բարձրանում ենք դեպի ինքնաթիռ, բորտուղեկցորդուհիները ողջունում են մեզ շլացուցիչ ժպիտով։ Բայց դա միայն բարեհամբույր լինելու հարց չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Բորտուղեկցորդուհիները խոստովանել են, թե ինչու են բարևում ինքնաթիռ նստող յուրաքանչյուր ուղևորի։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական The Sun–ը:
Բորտուղեկցորդուհի Քեթ Քամալանիի խոսքով՝ դա միայն բարեհամբույր լինելու հարց չէ։
«Երբ դուք ինքնաթիռ եք նստում, տեսնում եք մեր ժպտացող դեմքը։ Իրականում այդ պահին մենք ձեզ ոտքից գլուխ ուսումնասիրում ենք` փնտրելով այնպիսի մարդկանց, որոնք կօգնեն մեզ արտակարգ դեպքերում», — ասել է նա։
Քերի Բրեդլին, որը 12 տարի ուղեկցորդուհի է աշխատել, բացատրել է, որ ողջունելով ուղևորներին ու նրանց վայրէջքի կտրոնները ստուգելով, արագ գնահատում է, թե որքան լավ են նրանք իրենց զգում, արդյոք առողջ տեսք ունեն և ինչ ֆիզիկական վիճակում են գտնվում:
Օդաչու չեն, բայց առանց նրանց «թռչել» չի լինի. լուսանկարներ բորտուղեկցորդուհիների առօրյայից
Բորտուղեկցորդուհին ասել է` թռիչքի ժամանակ հաճախ է խոսում ուղևորների հետ, որ ևս մեկ անգամ համոզվի, որ նրանք կարող են օգնել արտակարգ իրավիճակում:
Ավելի վաղ AdMe.ru-ն գրել էր, որ բորտուղեկցորդները ողջույնների միջոցով յոթ կետով ստուգում են ուղևորներին:
1. Կօգնի (չի օգնի): Եթե դուք լավ ֆիզիկական մարզավիճակում եք, բորտուղեկցորդուհին անպայման դա կնշի և կհիշի՝ որտեղ եք նստած, եթե արտակարգ իրավիճակների ժամանակ ձեր կարիքը լինի։
2. Ալկոհոլի ազդեցություն։ Եթե ուղևորը հարբած է կամ գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ, բորտուղեկցորդուհին կարող է թույլ չտալ նրան ինքնաթիռ նստել։
3. Հիվանդություն։ Ի՞նչ տեսք ունի ուղևորը: Ուղևորի առողջական խնդրի մասին ավելի լավ է իմանալ մինչև օդ բարձրանալը:
4. Գործընկերներ։ Թռիչքից առաջ բորտուղեկցորդուհիները փորձում են պարզել՝ արդյո՞ք ուղևորներ շարքում կան ավիաընկերությունների աշխատակիցներ, որոնք կօգնեն իրենց արտակարգ իրավիճակի դեպքում:
5. Աէրոֆոբիա։ Բորտուղեկցորդների համար կարևոր է իմանալ, թե ուղևորներից ով է սարսափում թռիչքից։
6. Ֆիզիկական առանձնահատկություններ։ Ուղևորների շրջանում ֆիզիկական առանձնահատկություններով ու սահմանափակ հնարավորություններով մարդկանց անհրաժեշտ է նախապես հայտնաբերել: Նրանց չի կարելի վթարային ելքերի մոտ նստել ։
7. Ձեռքի մեծ ուղեբեռ։ Այն մարդը, որը հսկայական պայուսակ ունի, կարող է հրահրել, որ թռիչքը հետաձգվի. չէ՞ որ դեռ պետք է նման ուղեբեռի համար տեղ գտնել։
Սաուդյան Արաբիայում կանայք վերջապես կկարողանան բորտուղեկցորդուհի աշխատել