Ադրբեջանի ու Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա վիրավոր

Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է 11 կիլոգրամ 700 գրամ թմրանյութի նմանվող զանգված:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։ Այս մասին նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և  պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարության մեջ:
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Իրանի դեսպանին
Ադրբեջանական Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը  նկատել են, որ  երեք անհայտ անձ Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ խախտել են պետական սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել սահմանապահների դեպի օդ նախազգուշական կրակոցներին։ Սահմանապահները կրակ են բացել սահմանախախտների ուղությամբ, ինչի հետևանքով նրանցից մեկը վիրավորվել է, իսկ երկուսին հաջողվել է դիմել փախուստի։
Ձեռքից վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ներկայացել է որպես 1981 թվականին ծնված՝ Իրանի քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է 11 կիլոգրամ 700 գրամ թմրանյութի նմանվող զանգված: Դեպքի մասին տեղյակ է պահվել իրանական կողմին։
Հայկական հնագույն եկեղեցու զարդանախշերը` գոտիների վրա. Իրանում եզակի ցուցահանդես կբացվի