ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում ԶՈւ սերժանտ է ձերբակալվել, որը մեղադրվում է զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ:
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը հիմնավոր կասկածներ է հայտնել, որ ավագ սերժանտ Ֆարամազ Աբասովը, զինվորական ծառայության վերադասի պարտականությունները կատարելիս, բռնություն է գործադրել իր ենթակա Մամեդաղ Մելիքզադեի նկատմամբ:
Արդյունքում զինծառայող Մելիքզադեն սեպտեմբերի 6-ին ինքնասպանություն էր գործել:
Արդյունքում զինծառայող Մելիքզադեն սեպտեմբերի 6-ին ինքնասպանություն էր գործել:
Աբասովին մեղադրանք է առաջադրվել ենթակաների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու հոդվածով:
Հետաքննությունը շարունակվում է:
Հետաքննությունը շարունակվում է:
Այս տարվա ընթացքում արդեն հաղորդվել է Ադրբեջանի զինված ուժերում կատարված ինքնասպանության մի քանի փորձերի կանխման մասին: Նման միջադեպերը հաճախակի են դարձել հատկապես Արցախյան պատերազմից հետո։