ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ-ի զոհված ղեկավար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը` Ռուսաստանի մայրաքաղաքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրը։
«Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Վատուտինի փողոցում, նախարարին կհուղարկավորեն նույն օրը Սանկտ Պետերբուրգում», - նշել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զինիչը ողբերգական կերպով զոհվել է Նորիլսկում զորավարժությունների ժամանակ՝ փորձելով փրկել կինոօպերատոր Ալեքսանդր Մելնիկին:
Զինիչև 55 տարեկան էր, նախարարի պաշտոնը նա զբաղեցրել է 2018-ին, 2020-ին նրան շնորհվել է բանակի գեներալի կոչում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զինիչևի մահն անվանել է անդառնալի կորուստ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը երկար տարիներ գլխավորում էր ԱԻՆ-ը, ասել է. «Զոհվել է որպես իսկական փրկարար, ինչպիսին եղել է ողջ կյանքում»: