Թուրքիայի արգելքն ազդում է հայկական ընկերությունների թռիչքների գնի և տևողության վրա

Հայկական ավիաընկերությունը բանակցություններ է վարում Թուրքիայի օդային տարածքով թռիչքների վերսկսման շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Հայկական ավիաընկերություններին իր օդային տարածքը տրամադրելու` Թուրքիայի մերժումը անդրադառնում է թռիչքների գնի և տևողության վրա։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Ամենօրյա չվերթեր` Մոսկվա և Թբիլիսի. «Արմենիան» այլ նորություններ էլ ունի
Նա ավելացրեց, որ ավիաընկերության գործունեության ամբողջ վեց տարվա գործունեության ընթացքում դրա ինքնաթիռները թռչում էին Թուրքիայի օդային տարածքով, իսկ թուրքական ինքնաթիռները` հայկական տարածքով: Մարտ-ապրիլ ամիսներին ավիաընկերությունը դիմել էր Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն ստանալու համար և մերժում էր ստացել։
«Մենք այս պահին Թուրքիայի օդային տարածքով չենք թռչում, բայց բանակցություններն ընթանում են, ու կարծես թե դրական տեղաշարժ կա։ Հուսով ենք, որ կարճ ժամկետներում հարցը կկարգավորվի», - ասաց փոխտնօրենը։
«Պատրաստ ենք». Փաշինյանը` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին
Խաչատրյանը նշեց, որ թռիչքների առումով փոփոխությունների պատճառով ավելանում է թռիչքի տևողությունը, հետևաբար՝ աճում են վառելիքի ծախսերը։ Բացի այդ, Թուրքիայի և այլ երկրների նավիգացիոն ծախսերի որոշակի տարբերություն կա։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի մեկնարկից 20 օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 9-ից, Թուրքիան արգելել է Հայաստանում գրանցված ինքնաթիռներին մուտք գործել իր օդային տարածք։ Ոչ մի աերոնավիգացիոն տեղեկատվություն, որն արգելում է ինքնաթիռների մուտքը Թուրքիայի օդային տարածք, չի հրապարակվել, սակայն հայկական ավիաընկերություններն առանց հիմնավորման մերժում են ստանում։
Միաժամանակ, Քաղավիացիայի կոմիտեն ասում է, որ Հայաստանի օդային տարածքը բաց է բոլոր քաղաքացիական ինքնաթիռների, այդ թվում՝ թուրքական օդանավերի համար։
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա