Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերի 10-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Թևոնյանի օգնական Քրիստինե Պողոսյանը։
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թևոնյանի` նման քայլի դիմելու պատճառները հայտնի չեն։
Նշենք, որ Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի դեկտեմբերի 10-ին:
Նշենք, որ Թևոնյանն անկուսակցական է, աշխատանքային գործունեությունը սկսել է Արարատի պահածոների գործարանից, որտեղ աշխատել է սկզբում որպես բանվոր, ապա տեխնոլոգ, այնուհետև զբաղեցրել է արտադրամասի պետի պաշտոնը։ 
Մինչ Արարատի մարզպետ նշանակվելը եղել է Երասխի գինու գործարանի տնօրենը։
Հրաժարականի դիմում է գրել ՏԿԵ նախարարի` ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալը