ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով բանակի գեներալ Ե. Ն. Զինիչևին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում (հետմահու) է շնորհվել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ դրսևորած հերոսության, խիզախության և արիության համար»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք`Ռուսաստանի ԱԻՆ-ի զոհված ղեկավար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը` Ռուսաստանի մայրաքաղաքում: Նախարարին կհուղարկավորեն նույն օրը Սանկտ Պետերբուրգում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զինիչը ողբերգական կերպով զոհվել է Նորիլսկում զորավարժությունների ժամանակ՝ փորձելով փրկել կինոօպերատոր Ալեքսանդր Մելնիկին:
Զինիչև 55 տարեկան էր, նախարարի պաշտոնը նա զբաղեցրել է 2018-ին, 2020-ին նրան շնորհվել է բանակի գեներալի կոչում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զինիչևի մահն անվանել է անդառնալի կորուստ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը երկար տարիներ գլխավորում էր ԱԻՆ-ը, ասել է. «Զոհվել է որպես իսկական փրկարար, ինչպիսին եղել է ողջ կյանքում»: