Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը ողբերգական կերպով զոհվել է Նորիլսկում զորավարժությունների ժամանակ՝ փորձելով փրկել կինոօպերատոր Ալեքսանդր Մելնիկին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի անժամանակ մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խոր ցավով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ողբերգական մահվան մասին:
Պուտինը Զինիչևին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Եվգենի Զինիչևի ընտանիքին և ընկերներին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք`Ռուսաստանի ԱԻՆ-ի զոհված ղեկավար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը` Ռուսաստանի մայրաքաղաքում: Նախարարին կհուղարկավորեն նույն օրը Սանկտ Պետերբուրգում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 8–ին Զինիչը ողբերգական կերպով զոհվել է Նորիլսկում զորավարժությունների ժամանակ՝ փորձելով փրկել կինոօպերատոր Ալեքսանդր Մելնիկին:
«Մեծ կորուստ է». նախարարի մահը ցնցել է Պուտինին
Զինիչև 55 տարեկան էր, նախարարի պաշտոնը նա զբաղեցրել է 2018-ին, 2020-ին նրան շնորհվել է բանակի գեներալի կոչում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զինիչևի մահն անվանել է անդառնալի կորուստ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը երկար տարիներ գլխավորում էր ԱԻՆ-ը, ասել է. «Զոհվել է որպես իսկական փրկարար, ինչպիսին եղել է ողջ կյանքում»: