Հրդեհ Հյուսիսային Մակեդոնիայի հիվանդանոցում. մահացել են հիվանդներ և բուժաշխատողներ

Հրդեհն արդեն 14 մարդու կյանք է խլել, սակայն զոհերի թիվը կարող է աճել։
Sputnik
Հյուսիսային Մակեդոնիայում հրդեհ է բռնկվել Covid-ի հիվանդանոցում, զոհվել է առնվազն 14 մարդ։ Տեղեկությունը հայտնել է տեղական 360stepeni հեռուստաալիքը:
Իրաքում մոտ 60 մարդ է մահացել հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով․ տեսանյութ
Եվս 20 մարդ տուժել են` ստանալով տարբեր աստիճանի այրվածքներ։
Առողջապահության նախարար Վենկո Ֆիլիպեն ասել է, որ հրդեհն արդեն մարվել է և բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար:
Մակեդոնական Kurir հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրին, հաղորդել է, որր ոչ պաշտոնական տվյալներով՝ հիվանդանոցում հրդեհի հետևանքով զոհվել է շուրջ 30 մարդ, այդ թվում ՝ հիվանդներ և բուժանձնակազմի անդամներ:
Հրդեհ Ռյազանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում. զոհեր ու տուժածներ կան