ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Քաշաթաղի և Հադրութի շրջաններից տեղահանվածները Հայաստանի և Արցախի իշխանություններից պահանջում են առաջնահերթ լուծել իրենց բնակարաններով ապահովելու հարցը։ Նրանք այսօր կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց, բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։
Акция протеста кашатагцев и гадруцев перед Домом правительства (9 сентября 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Քաշաթաղից ավելի քան 10.000 տեղահանվածները հայտնվել են փողոցում` անտուն, անգործ։ Նրանց շատ քիչ մասն է ապահովված ժամանակավոր կացարաններով։ Մարդիկ կան արդեն 4-5 անգամ մի տարվա մեջ տուն են փոխել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Կարինե Մովսիսյանը։
Հադրութցի Տիգրան Մովսիսյանի հայրն ու եղբայրը Արցախյան առաջին պատերազմի մասնակից են։ Եղբայրը զոհվել է պատերազմում, հուղարկավորված է Եռաբլուրում, հայրը մինչև օրս համարվում է անհայտ կորած։ Երկու երեխաների հայրը ստիպված է եղել Երևանում երեք անգամ բնակարան փոխել, մեկ անգամ էլ Աբովյան քաղաքում է կացարան վարձակալել։
Акция протеста кашатагцев и гадруцев перед Домом правительства (9 сентября 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Սա ինչ է, ամեն օր տնից տուն ենք գնում։ Այդպես աշխատանք գտնելն էլ է դժվարանում։ Ամեն ինչ թողել ենք այնտեղ, չգիտենք` ոնց ենք ապրելու, ինչ ենք անելու, դեմն էլ ձմեռ է։ Հիմա գոնե մեզ բնակարանով ապահովեն, մի գործ ճարենք աշխատենք ապրենք»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրանը։
Ակցիայի մասնակիցները դժգոհում են նաև ՀՀ կառավարության` սեպտեմբերի 8-ի որոշման նախագծից, որով գործադիրը պատրաստվում է պետական աջակցություն տրամադրել Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի` բնակարանային հասանելիության ապահովման նպատակով։
Акция протеста кашатагцев и гадруцев перед Домом правительства (9 сентября 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
«Մենք մի քանի հազար ընտանիք ենք եղել։ 950 ընտանիքը որպես ինչ են ներկայացրել։ Գնացել ենք այնտեղ, ջուր չի եղել, լույս չի եղել, կիլոմետրերով գնացել ենք, որ մի դույլ խմելու ջուր բերենք։ Չենք կերել, չենք խմել, տուն ու տեղ ենք դրել, այսօր մնացել ենք փողոցում։ Մենք չգիտենք` ովքեր կլինեն այդ ընտրյալները»,- մեզ հետ զրույցում նեղսրտեց 1996 թվականի վերաբնակեցման ծրագրով Քաշաթաղի շրջանում հաստատված Հասմիկ Կիրակոսյանը։
Թե, ովքեր կլինեն այն երջանիկները, որոնց կվիճակվի օգտվել կառավարության աջակցության ծրագրից, դեռևս հայտնի չէ։
Կառավարության շենքի դիմաց հավաքվածները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնում են խնդիրը։
Акция протеста кашатагцев и гадруцев перед Домом правительства (9 сентября 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մինչև այս նրանք մի քանի անգամ դիմել են Արցախի և Հայաստանի իշխանություններին։ Ասում են` եթե այս անգամ էլ իրենց չարձագանքեն, ստիպված են «պալատկաներ բերել», կառավարության շենքի դիմաց գիշերել այնքան ժամանակ մինչև իրենց պահանջները բավարարվեն։
Акция протеста кашатагцев и гадруцев перед Домом правительства (9 сентября 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants