Մահացել է «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմի դերասան Մայքլ Կոնստանտինը

Актер Майкл Константин на нью-йоркской премьере фильма Моя большая греческая свадьба 2 (15 марта 2016). Нью-Йорк
Դերաստանը 94 տարեկան էր։ Կոնստանտին լայն ճանաչում էր bերել Կոստաս Պորտոկալոսի դերը «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմեբրի - Sputnik. 94 տարեկան հասակում մահացել է հունական ծագումով ամերիկացի դերասան Մայքլ Կոնստանտինը (Կոնստանտին Իոանիդիս)։ Տեղեկութունը հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ժան Պոլ Բելմոնդո. 2016 թ.
Անդիմադրելի ժպիտով խռովարարը. Ժան Պոլ Բելմոնդոյի լավագույն լուսանկարները
Դերասանը մահացել է օգոստոսի 31-ին Փենսիլվանիայի նահանգի Ռեդինգ քաղաքի իր տանը, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն սեպտեմբերի 8-ին:
Կոնստանտինի հարազատների փոխանցմամբ՝ դերասանը հիվանդ էր։
Կոնստանտինը լայն ճանաչում է ստացել «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմում Կոստաս «Գաս» Պորտոկալոսի դերով։ Նա նկարահանվել է նաև այլ ֆիլմերում և սերիալներում ՝ «Իմ կյանքը», «Մթնշաղային գոտի», «Մասնավոր դետեկտիվ Մագնումը», «Դետեկտիվ Ռաշը»։
Մոսկվայում հանկարծամահ է եղել դերասան Արթուր Դիլանյանը