Երևանում և երկրի առանձին հատվածներում քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանական ծառայությունը ներկայացրել է, թե ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում և Արցախում առաջիկա օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ, 8-9-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այսօր առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +29...+31, երեկոյան` +25...+27 աստիճան։
«Հայաստանի օդն ինձ ուժ տվեց...», կամ ինչպես անանուն շամպայնը ապշեցրեց անվանի հյուրին