Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը ողբերգական կերպով զոհվել է Նորիլսկում զորավարժությունների ժամանակ՝ փորձելով փրկել կինոօպերատոր Ալեքսանդր Մելնիկին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Պուտինը Զինիչևին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում
«Ընդունեք իմ խորին ցավակցությունը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ, որն անձնվիրաբար ծառայեց իր ժողովրդին ու հայրենիքին և զոհվեց ծառայողական պարտականությունները կատարելիս»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: 
Նշենք, որ ՌԴ ղեկավարին այսօր ցավակցական հեռագիր է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք`Ռուսաստանի ԱԻՆ-ի զոհված ղեկավար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը` Ռուսաստանի մայրաքաղաքում: Նախարարին կհուղարկավորեն նույն օրը Սանկտ Պետերբուրգում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 8–ին Զինիչը ողբերգական կերպով զոհվել է Նորիլսկում զորավարժությունների ժամանակ՝ փորձելով փրկել կինոօպերատոր Ալեքսանդր Մելնիկին:
«Մեծ կորուստ է». նախարարի մահը ցնցել է Պուտինին
Զինիչև 55 տարեկան էր, նախարարի պաշտոնը նա զբաղեցրել է 2018-ին, 2020-ին նրան շնորհվել է բանակի գեներալի կոչում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զինիչևի մահն անվանել է անդառնալի կորուստ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը երկար տարիներ գլխավորում էր ԱԻՆ-ը, ասել է. «Զոհվել է որպես իսկական փրկարար, ինչպիսին եղել է ողջ կյանքում»: