Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել

Բաքվում կազմավորված հրամանատարական հատուկ խումբը ներկայացնելու է Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի –Sputnik. Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ՌԱԴԻՈ
Մարտահրավեր ՌԴ-ին. թուրք-ադրբեջանական զորավարժությունը վտանգավոր է ոչ միայն ՀՀ–ի համար
Ներկայացուցչության կազմում ընդգրկվել են 4 թուրք գեներալներ։ Խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։
Թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են նաեւ գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը և թուրք ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը:
Նշենք, որ Բախտիյար Էրսայի անունը հայտնվել էր ռուսական «Վզգլյադ» պարբերականի հետաքննական նյութերում։ Թերթը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ իր աղբյուրները, գրել էր, որ 2020 թվականի աշնանը Էրսայի գլխավորած թուրք զինվորականների  խումբն անմիջականորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը:
«Խաղաղության դեսպանը»․ թուրք քրեական հեղինակությունը մտադրվել է այցելել Հայաստան