«Դե որ այդքան վստահ եք...». Փաշինյանը նկատողություն արեց մարզպետի թեկնածուին

Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակելուց հետո Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվեց Գեղարքունիքի նոր մարզպետի նշանակման հարցը։ Թեկնածուն Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սարգսյանն էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան խոսք փոխանցեց։
ՌԱԴԻՈ
Մարզպետարանից արձագանք չկա. Գեղամասարի ղեկավարը` հրդեհների հետևանքների փոխհատուցման մասին
«Շնորհակալ եմ վստահության համար, ինձ համար մեծ պատիվ է հայրենի մարզում մարզպետ լինելը», – ասաց Սարգսյանը։
Փաշինյանին սա դուր չեկավ, նա հումորով նկատողություն արեց։
«Մեր թեկնածուները մեթոդաբանական սխալներ են գործում։ Ընտրվելուց առաջ արդեն շնորհակալություն եք հայտնում, պարոն Սարգսյան։ Դե որ այդքան վստահ եք, ուզած–չուզած` պետք է ընտրվեք», – ասաց նա։
Աշունը Գյումրիում թեժ է լինելու. մարզպետը հավակնում է քաղաքապետի պաշտոնի՞ն
Կառավարության անդամները քվեարկեցին Սարգսյանի թեկնածության օգտին։
Հիշեցնենք` մինչ այս Գեղարքունքի մարզպետը Գնել Սանոսյանն էր, որ այժմ զբաղեցնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։
Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»