Օգոստոսի դրությամբ դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքն աճել է 30%-ով. Քերոբյան

Հայաստանի իշխանությունները ենթադրում են, որ մինչև տարեվերջ երկիր կայցելի ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Օգոստոսի վերջին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 30%-ով, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ինչպես ՌԴ–ում ստացած կրթությունն Էմմային օգնեց Հայաստանում զբաղվել զբոսաշրջային նախագծերով
«Մինչև օգոստոսի վերջ Հայաստան է ժամանել մոտ 488 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա օգոստոսին այս ցուցանիշը կազմում էր մոտ 143 հազար: Սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ մենք արձանագրել ենք 30% աճ», - ասաց Քերոբյանը:
Նա նշեց, որ ենթադրում է, որ տարեվերջին կլինի ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ: Թիրախը 1,2 մլն-ն է։
Միաժամանակ, Քերոբյանն անդրադարձել է տարբեր երկրներում կորոնավիրուսի հետ կապված անկայուն իրավիճակին, ասելով, որ այդ պայմաններում դժվար է դատողություններ անել:
Ավելի վաղ` մարտին, Քերոբյանը հայտարարել էր, որ 2021 թվականին զբոսաշրջության աճը կկազմի 319% նախորդ տարվա համեմատ: Այս անգամ նա ասաց, որ չի պնդի, որ Հայաստանը կհասնի այդ ցուցանիշին, բայց ամեն ինչ հնարավոր է։
Համեմատության համար նշենք, որ 2020-ին զբոսաշրջիկների թիվը Հայաստան կազմել է ընդամենը 375 հազար մարդ։ Նախաքովիդային 2019-ին Հայաստան է եկել 1,9 միլիոն զբոսաշրջիկ, իսկ 2018-ին՝ 1,65 մլն։
Խաթարված հանգիստ, հայ զբոսաշրջիկներին կրկին խաբել են. ինչպե՞ս խուսափել նման իրավիճակներից