«Մեծ կորուստ է». նախարարի մահը ցնցել է Պուտինին

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը մահացել է՝ միջգերատեսչական զորավարժությունների ժամանակ փրկելով ուրիշի կյանքը։ Նա 55 տարեկան էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կափսոսամ, եթե Լավրովն ու Շոյգուն նախընտրեն Պետդուման. Պուտին
«Պուտինը խորապես ցավում է Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ։ Նրանք երկար տարիներ աշխատել են միասին։ Մեծ կորուստ է։ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել նախարարի հարազատներին ու մերձավորներին», - ասել Է Պեսկովը։
ԱԻՆ-ի ղեկավար Եվգենի Զինիչևը 55 տարեկան հասակում ողբերգական կերպով մահացել է ծառայողական պարտքը կատարելիս՝ միջգերատեսչական զորավարժությունների ժամանակ փորձելով փրկել ուրիշի կյանքը։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանը:
Զինիչևը նախարարի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականին, 2020 թվականին նրան բանակի գեներալի կոչում էր շնորհվել:
Պետք է մի կողմ թողնել քաղաքականացումը և պայքարել համավարակի ու դրա հետևանքների դեմ. Պուտին