Մերձմոսկովյան շենքում պայթյուն է որոտացել. մի քանի հարկ փլուզվել է

Մերձմոսկվայի Բոգորոդսկի քաղաքային օկրուգի շենքերից մեկում գազաօդային խառնուրդ է պայթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Մերձմոսկվայի Նոգինսկ քաղաքի 9-հարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունցել, ՌԻԱ Նովոստիին են հայտնել արտակարգ իրավիճակների ծառայություններից։
«Մոսկվայի մարզ, Բոգորոդսկի քաղաքային օկրուգ, հունիսի 28 փողոց, 9ա շենք։ Գազաօդային խառնուրդի պայթյուն է տեղի ունեցել։ Ուժեր և միջոցներ են ուղարկվել»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով փլուզվել են երեք հարկերի կոնստրուկցիաները։
«Նախնական տվյալներով, փլուզվել են շենքի երկրորդ և երրորդ հարկերը և մասամբ` չորրորդը։ Կան տուժածներ։ Տեղեկությունը ստացվել է 06.55–ին»,– հավելել է աղբյուրը։
ԱԻՆ–ում ՌԻԱ Նովոստիին պատմել են, որ պայթյունից հետո հաջողվել է երեք մարդու փրկել, այդ թվում՝ երկու երեխայի։
Քաբուլում պայթյունների հետևանքով ավելի քան 1300 մարդ է տուժել, կա 60 զոհ․ ԶԼՄ
«Դեպքի վայր լրացուցիչ մեկնում են Նոգինսկի փրկարարական կենտրոնի, «Լիդեր» կենտրոնի և «Ցենտրսպասի» փրկարարներն ու կինոլոգները։ Ներկա պահին ավելի քան 60 մարդ և տեխնիկայի 24 միավոր է ներգրավված»,– նշել են մամուլի ծառայությունում։
Մոսկվայի մարզի դատախազությունը միջադեպի վերաբերյալ ստուգումներ է սկսել։ Դեպքի վայր են մեկնել Մերձմոսկվայի Քննչական կոմիտեի վարչության աշխատակիցներն ու շրջանի փոխմարզպետ Եվգենի Խրոմուշկինը։