Քիմ Քարդաշյանի մրցակի՞ց, թե՞ գործընկեր․ Քանյե Ուեսթը որոշել է փոխել գործունեության ոլորտը

Հանրահայտ ռեփերը կարծես որոշել է թողնել երգչի կարիերան ու զբաղվել կենցաղային իրերի արտադրությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել է սեփական տեքստիլ կայսրությունը ստեղծել և տան համար նախատեսված իրեր արտադրել։ Hypebeast-ը հայտնում է, որ նա արդեն «Kanye West» ապրանքային նշանի գրանցման հայտ է ներկայացրել։
Քանյե Ուեսթը խոստովանել է, որ դավաճանել է Քիմ Քարդաշյանին երկրորդ երեխայի ծնունդից հետո
Ռեփերի ընկերությունը կարտադրի սրբիչներ, վարագույրներ, գորգեր և այլն: Բայց հիմնական շեշտը դրվելու է վերմակների ու ծածկոցների վրա:
Հատկանշական է, որ նրա նախկին կինը նման հայտ էր ներկայացրել դեռ 2020 թվականին` գրանցելով «KKW Home» ապրանքանիշը։ Լրատվամիջոցներն արդեն գրում են նախկին ամուսինների հնարավոր համագործակցության մասին:
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուն պրոդյուսերները խաբել են․Քանյե Ուեսթը ափերից դուրս է եկել
Համացանցի օգտատերերը նկատել են, որ ամուսնալուծությունից հետո ռեփերն իրեն չափազանց տարօրինակ է պահում։ Ուեսթը որոշել է, որ իրեն պետք է «Յե» (Ye) անվանեն, հետո ծնկաչոք ներողություն է խնդրել Քիմից: Շատերը դա կապում են երկբևեռ խանգարման հետ։
Հիշեցնենք` գարնանը հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ Սակայն արդեն խոսակցություններ են պտտվում նրանց հաշտեցման մասին։
Ամեն ինչ կորած չէ՞. Քարդաշյանը Ուեսթի ալբոմի շնորհանդեսին ներկայացել է հարսանյաց զգեստով