Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ կառավարության ղեկավարին և Հայաստանի պատվիրակությանը դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին:
Այնուհետև դիմավորման պաշտոնական արարողություն է տեղի ունեցել Վրաստանի կառավարության աշխատակազմի տարածքում:
Այցի շրջանակում կայացել են վրաց-հայկական բարձր մակարդակի բանակցություններ։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին` կարևորելով երկու երկրների ջանքերը խաղաղության ու կայունության հաստատման ու ամրապնդման գործում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Հանդիպում է նախատեսված նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: