Հայաստանի առանձին շրջաններում անձրև ու ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Անձրևային եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևային օրվանից հետո Հայաստանի ամբողջ տարածքում մի քանի օր անընդմեջ տեղումներ չեն գրանցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` սեպտեմբերի 9-12-ը տեղումները կդադարեն։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակի համաձայն` սեպտեմբերի 8-ին անձրև կգա Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում և Արցախում։
Եղանակի կանխատեսում
Առաջիկա օրերին Երևանում տեղումներ չեն սպասվում։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +29-ից +31-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +12-ից +14։