Լիխտենշտեյնի հետ հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները ոգևորում են մեր ֆուտբոլիստներին։ Նշենք, որ խաղը կմեկնարկի 20։00–ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։
Երկրպագուները, այդ թվում՝ FAF-ի ակտիվիստները, մարզադաշտ են գնում երգելով ու գունավոր ճայթուկներով։ «Հայաստան, հուպ տուր»,–վանկարկում են նրանք։
Sputnik Արմենիան նկարահանել է դեպի մարզադաշտ քայլերթով գնացող երկրպագուներին։ Նրանք հավատարիմ են Հայաստանի ազգային հավաքականին նույնիսկ Գերմանիայի հավաքականի հետ խաղում կրած ծանր պարտությունից հետո (0:6):
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ է ընդունում Լիխտենշտեյնին։