«Հաջողություն եմ մաղթում». Հենրիխ Մխիթարյանը՝ Արսեն Զախարյանի որոշման մասին

Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի սեպտեմբերի 1-ին ԱԱ-2022-ի ընտրական փուլում Խորվաթիայի հետ խաղում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. «Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ ֆուտբոլային հասարակությունը պետք է հարգի մոսկովյան «Դինամոյի» կիսապաշտպանի` Ռուսաստանի հավաքականում հանդես գալու ընտրությունը: Մխիթարյանն իր կարծիքը հայտնել է «Մատչ TV» հեռուստաալիքի հետ զրույցում։
«Իհարկե երջանիկ էի իմանալ». Արսեն Զախարյանը խոսել է ՌԴ հավաքական հրավիրվելու մասին
«Յուրաքանչյուր մարդ ազատ է իր ճակատագիրը որոշելու հարցում, դա նրա անձնական գործն է։ Նա մեծացել ու խաղացել է Ռուսաստանում։ Արդյունքում որոշեց խաղալ այդ հավաքականում։ Այդպես լինում է։ Մենք պետք է հարգենք նրա ընտրությունն ու հաջողություն մաղթենք։ Շատերը նրան քննադատում են, բայց նա մեծացել է Ռուսաստանում։ Կան խաղացողներ, որոնք ընտրում են Հայաստանի հավաքականը, դա միշտ էլ լավ է, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք չեն ուզում խաղալ Հայաստանի հավաքականում։ Ուզում եմ միայն հաջողություն մաղթել նրանց», - ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի հավաքականը` Վալերի Կարպինի գլխավորությամբ, աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ փուլում ոչ–ոքի խաղաց Խորվաթիայի թիմի հետ: Ռուսական թիմի հիմնական կազմում նորամուտը նշեց մոսկովյան «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը: