Սիցիլիայում նկարում են «Ամրոց» ֆիլմը. խաղալու են Սամվել Թադևոսյանն ու Չապլինի դուստրը

Ֆիլմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի հետ ծանոթացել է, երբ վերջինս ուղեկցորդ է փնտրել Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Իտալիայի Սիցիլիա կղզում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Վայր, որտեղ կարելի է հայտնվել այլ իրականության մեջ. ի՞նչ կա Ձիթողցյանի երևանյան անկյունում
Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրության ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. ֆինանսապես աջակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է (հայտնի է դարձել «Կյանք ու կռիվ» ֆիլմից): Ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը` հանրահայտ Չարլի Չապլինի դուստրը։
Հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը Ջեսիկա Վուդվորթի հետ ծանոթացել է, երբ վերջինս ուղեկցորդ է փնտրել Հայաստանում։
«Հետագայում հայկական տեղանքները ռեժիսորի համար իսկապես դարձան ստեղծագործելու ներշնչանք։ Ավելի ուշ նրանք հրավիրեցին ինձ Նիդեռլանդներ և առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը` չնայած նրան, որ ես նման մեծ նախագծի փորձ չունեի», – ասել է Ֆրանգյանը։
Նախապես նկարահանումները պետք է Հայաստանում անցկացվեին, սակայն հանգամանքների բերումով տեղանքների նկարահանումները տեղափոխվել են Իտալիա։