Կառավարության վաղվա նիստում Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի․ հայտնի է` ով է նա

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Նարեկ Մանուկյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի Կարեն Սարգսյանը։ Տեղեկությունն իմանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջի «Նիստի օրակարգ» բաժնից։
Նրան մարզպետ նշանակելու որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հերթական նիստում։
Ինչքան վնաս են կրել Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիների առաջացրած հրդեհներից. ՄԻՊ–ի թվերը
Նշենք, որ Կարեն Սարգսյանը 2020 թ․ փետրվարի 6-ից զբաղեցնում էր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Այս պաշտոնից նա օրեր առաջ էր ազատվել։
Սարգսյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում, 2019 թվականից զբաղեցրել է «Գեղարքունիք» ՋՕԸ փոխտնօրենի, ապա տնօրենի պաշտոնը, ապա «Մելիորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել։
Կարեն Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Նարեկ Մանուկյանը։
Գեղարքունիքում ադրբեջանցիները դիտավորյալ այրում են հնձած խոտը. ՄԻՊ–ը օրինակներ է բերել