Ֆրանսիայի քաղաքացին փորձել է Նիցցայից Երևան 221 գրամ կոկաին բերել. տեսանյութ

Ֆրանսիայի քաղաքացին ձերբակալվել է, իսկ հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Sputnik
Բացահայտվել է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության և իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Տելեգրամի» միջոցով թմրամիջոց ձեռք բերելու և վաճառելու դեպքով 6 անձ է կալանավորվել
Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Ֆրանսիայի քաղաքացին Հայաստանում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 221,08 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, քողարկված ձևով պահելով իր մոտ, Նիցցա-Փարիզ-Երևան ավիաչվերթով մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով:
ԱՄՆ–ից եկած փոստային առաքանու միջից հայտնաբերվել է մոտ 24 գրամ «Մեթամֆետամին» թմրամիջոց
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մաքսային հսկողության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և վերցվել է իրացնելու նպատակով ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերի հիշյալ թմրամիջոցը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հիշյալ անձնավորությունը ձերբակալվել է, իսկ հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Թմրամիջոցը գրպանում լողափ էր գնացել. Սևանի ոստիկանների բացահայտումը