Առաջիկա օրերին որոշ մարզերում կանձրևի, մայրաքաղաքում` ոչ. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnuik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում եմ, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Գառնի» արգելոցում նմանօրինակ պայմաններով միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ
Տեղեկացվում է, որ քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակի կանխատեսում
Ցերեկային ժամերին ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Լոռիում` +20...+24 աստիճան, իսկ ամենաբարձրը` Վայոց Ձորում, Արմավիրում և Արարարտում` +30...+32 աստիճան։
Խաչիկ գյուղում Գաթայի փառատոն կանցկացվի
Երևան քաղաքում սեպտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում սեպտեմբերի 7–ի գիշերը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +30....+32 աստիճան։