ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ մինչ այս Վահե Գևորգյանը զբաղեցնում էր ՀՀ արտգործնախարարի խորհրդականի պաշտոնը: