Խաչիկ գյուղում Գաթայի փառատոն կանցկացվի

2017 թվականի սեպտեմբերի 30-ին Խաչիկում աշխարհի ամենամեծ և ամենափոքր գաթան են պատրաստել։
Sputnik
Նշենք, որ ամեն տարի հայկական սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոն է անցկացվում։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին ժամը 10։00-ից սկսած, Խաչիկ բնակավայրում կանցկացվի Գաթայի փառատոն։
«Ղուրբանդ էղնիմ, էս ի՞նչ կենես». Գյումրիում անցկացվում է աննախադեպ արտ-փառատոն
Նշվում է, որ Արենի համայնքի (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) բնակիչներերը, ինչպես նաև բոլոր ցանկացողները կարող են մասնակցել միջոցառմանը։
«Անհամբերությամբ և մեծ սիրով սպասում ենք բոլորին` նման գեղեցիկ օրը միմյանց հետ անցկացնելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ամեն տարի հայկական սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոն է անցկացվում։ 2017 թվականի սեպտեմբերի 30-ին այստեղ աշխարհի ամենամեծ և ամենափոքր գաթան են պատրաստել։ 4 մետրանոց և 3 սանտիմետրանոց գաթաները ներառվեցին «Դյուցազնագրքում» (ռեկորդների հայկական ժողովածու)։
Բրիստոլում օդապարիկների փառատոն է անցկացվել. խելահեղ շոուի ամենավառ կադրերը