Որ հատապտուղներն է պետք ուտել աշնանը ձմռանը չհիվանդանալու համար

Քիչ շաքարավազ և շատ վիտամին С ու հակաօքսիդանտներ. լոռամրգիի և հապալասի մասին պատմում է բժիշկ–սննդաբան Իրինա Լիզունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Լոռամրգին ու հապալասը հատապտուղներ են, որոնք կօգնեն ամրացնել իմունիտետն աշնանը` նախապատրաստելով այն ցրտերին։  Այդ հատապտուղների օգտակար հատկությունների մասին Sputnik ռադիոկայանի եթերում պատմել է ռուսաստանցի բժիշկ–սննդաբան Իրինա Լիզունը։
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նարինջ ենք ուտում
Լոռամրգին և հապալասը մեծ քանակությամբ С վիտամին են պարունակում, այս հատապտուղներում այն ավելի շատ է, քան ցիտրուսայիններում։ Բացի այդ, այնտեղ շաքարավազի պարունակությունն է քիչ, և այդ հատապտուղներն ավելի մեծ քանակի օգտակար օրգանական թթուներ ու միկրոտարրեր են պարունակում։
Սննդաբանը հավելել է, որ լոռամրգին ու հապալասը բուժիչ հատապտուղներ են, դրանք իմունիտետի համար օգտակար մեծ քանակի հակաօքսիդանտներ և բիոֆլավոնոիդներ են պարունակում։ Բացի այդ, այս հատապտուղները երկար են պահպանում իրենց թարմությունն առանց ջերմային մշակման` չկորցնելով իրենց հատկությունները։
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խնձոր ենք ուտում
«Լոռամրգիի կամ հապալասի վրա մենք պարզապես կարող ենք ջուր լցնել, և դրանք լավ կպահպանվեն ինչպես սառնարանում, այնպես էլ մառանում, դրանցից մուրաբա պատրաստել պետք չէ, որպեսզի երկար ծառայեն», – ընդգծել է Լիզունը։
Նա խորհուրդ է տվել օգտագործել հատպտուղները ջեռոցում միս կամ հավ պատրաստելիս, քանի որ սպիտակուցի հետ համադրության մեջ դրանք լավ ազդեցություն կունենան ստամոքի աշխատանքի վրա, իսկ С վիտամինը թույլ կտա օրգանիզմին ավելի լավ յուրացնել երկաթը։
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր բողկ ենք ուտում