Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահի ընտրությունը վիճարկող դիմումը

Դիմումի քննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը հայտնել է նիստի օրն ու ժամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ կայքից։
Գործը կքննվի 2022թ հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին։ Այն կանցկացվի գրավոր ընթացակարգով։
Ովքեր կլինեն Ալեն Սիմոնյանի տեղակալները. խմբակցություններն առաջադրեցին իրենց թեկնածուներին
Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը։ Որպես պատասխանող կողմ է ներգրավվել ԱԺ-ն:
Հիշեցնենք` օգոստոսի 2-ին 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ԱԺ նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ»-ը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը։
Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը կալանավորված են քրեական գործերով և նիստին ներկա չէին։ Նիստն անցնում էր լարված մթնոլորտում․ ընդդիմադիր խմբակցությունները պահանջում էին Զաքարյանի և Սարգսյանի մասնակցությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ վստահ են, որ Ազգային ժողովի խոսնակի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտումներով, քանի որ բացառվել է մյուս թեկնածուների մասնակցությունը։
Ընդդիմադիր խորհրդարանականները այդ հարցով դիմեցին ՍԴ։ 
Տիգրան Ավինյանը «չեզոք» պաշտոն կունենա. նրա քաղաքական կարիերան չի ավարտվում. «Փաստ»