Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին

Զրուցակիցները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Նրա այցը կրում է ճանաչողական բնույթ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:
Ի՞նչ հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը
Խովաևն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Հիշեցնենք, որ Մոսկվան հուլիսի վերջին փոխեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահին։ Իգոր Պոպովի փոխարեն նշանակվեց 59-ամյա դիվանագետ Իգոր Խովաևը։
Խովաևը 2015-2020 թթ. զբաղեցնում էր Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը` համատեղությամբ աշխատում էր (2015-2020) Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներում։
Ադրբեջանը լարվածության նոր օջախներ է ստեղծում. Միրզոյանը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին