Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն

Հայ հանդիսատեսին առավել հայտնի են նրա «Պրոֆեսիոնալը», «Ուրախ զատիկ», «Հրեշը» ֆիլմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Մահացել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մահացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը
Նա 88 տարեկան էր։
Բելմոնդոյի ստեղծագործական դեբյուտը սկսվել է 1950 թվականին՝ Փարիզում: Նրա առաջին կինոդերը եղել է «Քնած գեղեցկուհին» ֆիլմում (արքայազնի դերը): Սակայն, Բելմոնդոն ճանաչում եւ փառք գտավ տասը տարի անց միայն` համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ մտած «Վերջին շնչով» ֆիլմից հետո: 
1970-ական թվականներին Բելմոնդոն նկարահանվում էր մարտաֆիլմերում և կատակերգություններում: Ֆիլմերի գրեթե բոլոր հնարքները նա ինքն էր կատարում («Հիանալին», «Հրեշը», «Վարպետների վարպետը», «Պրոֆեսիոնալ»): Անփոխարինելի ժպիտով պատանի ըմբոստի կերպարը եվրոպական երիտասարդության համար նմանակելու առարկա էր դարձել: Բելմոնդոն աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպես Ժան Լյուկ Գոդարը, Կլոդ Լելուշը, Մարսել Կարնեն, Ժան Պիեր Մելվիլը: Դերասանը հաջողությամբ մասնակցել է նաև թատերական բեմադրությունների: 1991 թվականին Ժան Պոլ Բելմոդնոն ձեռք է բերել սեփական «Վարիետե» թատրոնը:
Последняя фотография Шарля Азнавура с Жан-Полем Бельмондо
Բելմոնդոն մտերիմ էր ֆրանսիական շանսոնի արքա Շառլ Ազնավուրի հետ։
Հայ հանդիսատեսին առավել հայտնի են նրա «Պրոֆեսիոնալը», «Ուրախ զատիկ», «Հրեշը» ֆիլմերը։
2001 թվականին Ժան Պոլ Բելմոնդոն գործնականորեն թողել էր մասնագիտությունը, քանի որ սրտի տագնապ էր ունեցել: Բայց 2008 թվականին կրկին հայտնվել է էկրաններին «Մարդը և նրա շունը» ֆիլմում:
Դերասանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևների` Պատվավոր լեգիոնի և «Արվեստի և գրականության բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանների:
Բելմոնդոն մտերիմ էր ֆրանսիական շանսոնի արքա Շառլ Ազնավուրի հետ։ Իր մահից ժամեր առաջ Ազնավուրը Բելմոնդոյի հետ արված լուսանկար էր դրել Instagram-ում։