«Արդյունքն ամեն ինչ ասում է». Կապառոսը խոսել է մեր հավաքականի սխալների մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կարծում է, որ մեր թիմի մոտ պակասում էր «պրեսինգը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիա —Հայաստան խաղի արդյունքն ամեն ինչ ասում է։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը այսպես է ներկայացրել իր տպավորությունները հետխաղային ասուլիսի ժամանակ։
«Հայաստանի հավաքականը փորձելու է դիմել պրեսինգի». ի՞նչ են կանխատեսում գերմանական ԶԼՄ–ները
«Գերմանիայի հավաքականը շատ մեծ առավելություն ուներ, և մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։ Երբ  չենք խաղում համապատասխան ռիթմով և պրեսինգով, օրինակ` առաջին կեսում մենք ոչ մի խախտում չարեցինք, ու նման որակյալ թիմերի դեմ, ովքեր այդքան արագ են ու բարձր տեխնիկա ունեն, ամեն ինչ այսպես է լինվում»,-ասել է Կապառոսը:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5–ին Շտուգարդում 0-6 հաշվով պարտություն կրեց Գերմանիայից և նահանջեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: