ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռեյկյավիկում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի ավարտեց իր մրցախաղը։
Գաբուզյանը ստացավ Աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերից մեկը` վաստակելով 7 միավոր. նա զբաղեցրեց մրցաշարի 19-րդ հորիզոնականը։
Չնայած Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն իրենց ակտիվում նույնպես 7 միավոր ունեն, սակայն նրանք չընդգրկվեցին լավագույն 23-ի ցուցակում։
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում վաստակեցին 6,5 և 6 միավոր։
Նշենք, որ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Անտոն Դեմչենկոն՝ 8,5 միավորով։